Ամերիկացի գիտնական Միթիո Կակուն հայտնել է ապագա ապոկալիպսիսի եւ բազմաթիվ բնական աղետների մասին, որոնք մոլորակը կործանում են:
Ամերիկացի գիտնականը հայտնել է ապագա ապոկալիպսիսի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա բոլոր երկրների իշխանություններին կոչ է արել գործել սկսել հանուն մարդկության ընդհանուր բարօրության, փոխանցում է Oane-ը:
Միթիո Կակուն արդեն բազմիցս է հանդես եկել տարբեր համաժողովներում եւ նիստերում, որոնք նվիրված են շրջակա միջավայրի եւ բնության կործանարար ազդեցությունից մարդկության փրկությանը: Հրաբուխների զանազան ժայթքումները, սեյսմիկ բարձր ակտիվությունը, զանգվածային ջրհեղեները եւ ցունամիները, ըստ նրա, միայն այն ամենի փոքր մասն է, որը բոլորին սպասում է ապագայում:
Փորձագետը համառորեն բոլոր երկրների ղեկավարներին խորհուրդ է տվել լռության չմատնել կլիմայի մեջ գոյություն ունեցող լուրջ փոփոխությունները եւ սկսել միասին գործել ապագա եւ միանգամայն աղետալի փոփոխությունների հետեւանքները նվազագույնի հասցնելու հնարավորություն ունենալու համար: