Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները սեպտեմբերի 6-ին կհանդիպեն Բաքվում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հավաքվում են Բաքվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ նշված է, որ Էլմար Մամեդյարովը, Միխեիլ Ջանելիձեն և Մևլութ Չավուշօղլուն քննարկելու են երեք երկրների՝ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր և խոսելու են եռակողմ նախագծերի մասին:
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին արտգործնախարարները կստորագրեն ընդհանուր հայտարարություն «2017-2019թթ եռակողմ համագործակցության ծրագրի» վերաբերյալ:
Նշվում է նաև, որ սպասվում է Բաքու ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
2012 թվականից սկսած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներն ամեն տարի երկու անգամ հանդիպում են՝ քննարկելու եռակողմ համագործակցության, տարածաշրջանային և ընթացիկ հարցեր: 2012 թվականին Տրապիզոնում կայացած առաջին հանդիպման ժամանակ հուշագիր էր ստորագրվել՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ: