Ես չեմ կարծում, որ ինչ-որ հանդիպումով՝ յուրաքանչյուր տեսակի, կարելի է փոխել այսօրվա դրությամբ ղարաբաղյան կոնֆլիկտի իրադրությունը:
Չեմ կարծում, որ ինչ-որ հանդիպումով կարելի է փոխել ղարաբյան կոնֆլիկտի իրադրությունը. Ալեքսանդր Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Henaran.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին:
«Արդեն մի քանի տարի է, որ նման հանդիպումներ են լինում, սակայն կոնֆլիկտի դադարեցման կամ լուծման մասին խոսք չկա, փորձում են ուղղակի հանդարտեցնել լարվածությունը, ինչը ևս այդքան էլ չի հաջողվում: Այս հանդիպումը ևս նման կերպ կլինի», - հավելել է Իսկանդարյանը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են, որ առաջիկայում նախագահների մակարդակով հանդիպում էլ լինի:
Ինչ վերաբերում է Henaran.am-ի հարցին, թե երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումներին ինչ կհաջորդի, Իսկանդարյանը պատասխանեց, որ հոգևոր առաջնորդները ևս ժամանակ առ ժամանակ հանդիպում են ու փորձում են իրադրությունը հանդարտեցնել, սակայն կոնֆլիկտը քաղաքական է: «Եվ ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կարող են լինել»: