Artsakhpress

Մշակույթ

Շուշիում բացվել է նորակառույց ստեղծագործական կենտրոն (լուսանկարներ)

Շուշիում այսօր տեղի է ունեցել բարերարներ Սերգեյ Սարգսյանի և Մարատ Հակոբջանյանի միջոցներով կառուցված ստեղծագործական կենտրոնի քառահարկ շենքի բացման հանդիսավոր արարողություն:

Շուշիում բացվել է նորակառույց ստեղծագործական կենտրոն (լուսանկարներ)

Շուշիում   բացվել  է   նորակառույց  ստեղծագործական  կենտրոն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդման՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Իրինա Սարգսյանը:

«Մատաղ սերնդի լուսավոր ապագային ուղղված ամեն մի քայլ ամենաշահեկան և աստվածագհաճո գործերից է: Կիրթ հասարակություն ունենալը գլխավոր նախապայման է երկրի զարգացման, հզորացման և մեծ հաղթանակների համար: Շուշիի ստեղծագործական կենտրոնի առանձին շենքային պայմաններ ունենալու երազանքն այսօր իրականություն դարձավ. վերանորոգված և վերականգնված կրթամշակութային օջախները հնարավորություն են ընձեռում Արցախի տաղանդավոր երեխաների ունակությունների զարգացմանը՝ դրանով իսկ նպաստելով, որ վերականգնվի Շուշիի մշակութային փառավոր անցյալը»,-մասնավորապես ասել է Ի. Սարգսյանը:

Շուշիի ստեղծագործական կենտրոնի տնօրեն Գոհար Մարգարյանը հայտնել է, որ կենտրոնը գործում է 1995 թվականից, սակայն առանց մշտական վայր ունենալու: «Վերջին 5 տարիներին զբաղեցնում էինք Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի առանձին մասնաշենքում. մեզ էր տրամադրված միայն 5 սենյակ, որոնցից 3-ն օգտագործում էինք 23 խմբակների աշխատանքները կազմակերպելու համար: Չնայած այն հանգամանքին, որ կենտրոնը դժվարին ճանապարհ է անցել, սակայն այն կանոնավոր կերպով գործել էր: Մասնակցել ենք բազմաթիվ մրցույթների, փառատոնների, ցուցահանդեսների, ազգային-ավանդական տոների: Այսօր արդեն ունենք նորակառույց, ժամանակակից պայմաններով տիպային շենք, որտեղ գործում եմ երգեցողության, պարարվեստի, նկարչության, գոբելենի, հմուտ ձեռքերի, մակրամեի, ասեղնագործության, փափուկ խաղալիքների պատրաստման և այլ խմբակներ:

Տարիներ շարունակ մեր կենտրոն հաճախած 230 սաներից ավել երեխաներ մենք հնարավորություն չենք ունեցել խմբակներում ընդգրկելու: Այս նորակառույց շենքը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, կավելացնենք նաև կարպետագործության, կոլաժի, գորգարվեստի և այլ նոր խմբակներ. այդպիսով, կավելանա նաև սաների թիվը՝ հասնելով մինչև 450-ի»,-մանրամասնել է Գ. Մարգարյանը:


Ստեղծագործական կենտրոնի տնօրենը բարերարների որդիներին  Կարո Սարգսյանին և  Արայիկ Հակոբջանյանին է նվիրել իրենց սաների ձեռքերով պատրաստած աշխատանքներ:


Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն էլ իր խոսքում տեղեկացրել է, որ Շուշի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ քաղաքի սոցիալ-մշակութային կյանքում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Կարո Ալավերդիի Սարգսյանին շնորհվել է Շուշի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, օրհնության կարգ կատարելուց հետո, իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր երեխաներն իրենց ասմունքով, երգով կարծես նոր շունչ հաղորդեցին ներկաներիս: Մենք շնորհակալ ենք և՛ Արցախի իշխանությանը և՛ մեր բարերարներին, նրանց, ովքեր կապված են հայրենի հողին, իրենց արմատին, և մեր երազանքները նրանք աստիճանաբար կյանքի են կոչում: Սա էլ նվաճում է, սա էլ մի բարձունք է, որ հաղթահարում ենք: Շուշին օրեցօր վերադարձնում է իր նախկին հմայքին, փայլին. այն նոր և հզոր մշակույթի կենտրոն է դառնալու»:

Բարերար, Շուշիի պատվավոր քաղաքացի Կ. Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել է.

«Ես շատ շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ տվել է նման հնարավորություն, որ կարողանամ որևէ օգտակար գործ կատարել իմ հայրենիքի համար:

Շատ ուրախ եմ, որ շուշեցի երեխաներին հնարավորություն է ընձեռվել սովորելու նոր ստեղծագործական կենտրոնում»:


Միջոցառմանը բարերարին իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել նաև Սարգսյանների ընտանիքի լավագույն բարեկամ, Արցախում հայրենանվեր գործողություններ իրականացնող Գուրգեն Մելիքյանը:

Միջոցառմանը կենտրոնի սաները հանդես են եկել հայրենասիրական երգերով, պարերով և ասմունքով, հնչել է նաև արցախյան բարբառով ողջույնի խոսքեր:

Շուշիի   ստեղծագործական  կենտրոնի   նորակառույց   շենքի     բացման   պատիվը   տրվել  է  բարերաների  հարազատներին:

Հետո  ներկաները  շրջել  ու   ծանոթացել  են  շենքային  պայմաններին՝   դիտել       կենտրոնի  սաների աշխատանքները:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից, շուշեցիներ և այլք:


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search