ԱՄՆ Սենատի ֆինանսավորման հանձնաժողովը 2018 ֆինանսական տարվա համար հավանության է արժանացրել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացրած մի քանի միջոցառումներ։
Սենատի կոմիտեն հավանության է արժանացրել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջարկությունները․ ամերիկահայեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես՝ օրենսդիրները կոչ են արել շարունակել օգնություն ցուցաբերել Արցախին, արգելք դնել Թուրքիայի զենքի վաճառքի վրա եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել օրենսդիրներին եւ նշել, որ երկու կուսակցությունների սենատորները բացահայտ կերպով դիմակայում են եւ պաշտոնապես պատժամիջոցներ առաջ քաշում Էրդողանի եւ Ալիեւի դեմ։
Կոմիտեն 20․7 մլն դոլարով մեծացրել է Հայաստանին ֆինանսական օգնությունը, ինչը 14 մլն դոլարով ավելի է, քան նախագահ Թրամփի առաջարկած բյուջեի գումարը։