Լիբանանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Իսրայելի դեմ «անհետաձգելի բողոք» կներկայացնի։
Լիբանանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում Իսրայելի դեմ «անհետաձգելի բողոք» կներկայացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ Իսրայելը Սիրիային ավիահարված հասցնելիս խախտել է Լիբանանի օդային տարածքը, փոխանցում է AP-ն։
Ավելի վաղ Սիրիայի ԶՈՒ-ն հայտնել է Համա նահանգի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի մասին, որի հետեւանքով երկու զինծառայող է զոհվել։ Սեպտեմբերի 7-ին Սիրիայի ԶՈՒ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «իսրայելցի թշնամու ավիացիան Լիբանանի օդային տարածքից Մասիաֆ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին մի քանի հրթիռային հարված է հասցրել»։