Երկուշաբթի 20.11.2017   13:11
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   13 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

13 սեպտեմբերի  17:26

Արցախյան ապրանքանիշները ներկայացված են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող՝ սննդարտադրության ոլորտի «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են մի շարք արցախյան ապրանքանիշեր։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Տրիումֆ գրուպը» էքսպոյին մասնակցում է «Արցախ բիո» և «Arm Eco» ապրանքանիշերով, որոնց ներքո խոշոր գնորդներին ու մատակարարներին են ներկայացվել մրգային և բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, թթուներ, դոշաբ։

Ցուցահանդեսի հենց առաջին օրվանից արցախյան բարիքները ներկայացնող ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծածախ գնորդների հետ ԵԱՏՄ անդամ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։

«Պետության աջակցությունը մեծ արդյունք է տալիս։ Ներկայացված ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Էքսպոյից հետո կշարունակենք բանակցությունները և, հուսով եմ, պայմանավորվածությունները պայմանագրեր կդարձնենք»,- նշել է «Տրիումֆ գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը և ավելացրել, որ այնտեղ արցախյան արտադրանքի որակի զուգահեռը չկա։

Ա, Գրիգորյանի խոսքով՝ հատկապես դոշաբն արդեն գրավել է ԵԱՏՄ երկրները ներկայացնող դիստրիբյուտորների ուշադրությունը, չնայած՝ գնային տեսակետից «պրեմիում» դասում է ներկայացված։

 
Ի դեպ, այս տարի Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել:


Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am