Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Արցախի նախագահն ընդունել է միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասինհաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր հանրապետությունում բժշկության զարգացման եւ առաջատար միջազգային փորձի կիրառման տեսանկյունից: