Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է (լուսանկարներ)

2016-2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է (լուսանկարներ)

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի   աղջիկների  թիվն  ավելացել է (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը  և հավելել, որ  նրանցից  10  շրջանավարտ   ընդունվել  է  Երևանի    Վազգեն  Սարգսյանի  անվան  ռազմական  ինստիտուտ, 1  աղջիկ   էլ   ընդունվել  է  Ա. Խամփերյանցի  անվան   ռազմաավիացիոն   ինստիտուտ՝ մնացածները  ՌԴ       տարբեր  ուսումնական  հաստատություններ:

«Այս  տարի  ընդունված  56  սանից   7-ն   աղջիկներ են. նրանք անցել  են   նախնական   զինվորական  պատրաստության  կատարելագործման  դասընթացներ: Նախորդ  տարվա  համեմատ այս  տարվա    ընդունվածների  կրթական  մակարդակը  որոշակիորեն      բարձր  է, որն  էլ    հեշտացնում   է կրթադաստիարակչական  աշխատանքները: Տարեցտարի  ավելանում  է  վարժարան  ընդունվող  աղջիկների  թիվը.   այս  պահին  վարժարանում  սովորում  է  17   աղջիկ: Աղջիկների  մուտք  վարժարան՝   ազդում   է  տղաների  պահվածքի, խոսքի  կուլտուրայի վրա, խթանում  գրական-գեղարվեստական  միջոցառումների  կազմակերպմանն  ու    անցկացմանը»,-նշել  է  Վ. Հակոբյանը:

Ռազմամարզական  վարժարանի    հայոց  պատմության  և  հասարակագիտության  դասախոս    Ալյոնա   Գրիգորյանը,  խոսելով   կրթարանի  ուսուցման   պրոցեսի  մասին,    նշել  է, որ  վարժարանում  դասավանդում  են    ընդհանուր    հոսքի  առարկաներ, սակայն   շեշտը  դրվում  է  բնագիտական  առարկաների  վրա:

«Մինչ  ուսումնական  տարվա  մեկնարկը   1  շաբաթ  ժամկետով  աշակերտները   գալիս  են   վարժարան  և  ծանոթանում   նախնական  զինվորական  պատրաստություն (ՆԶՊ)   առարկային:  Այդ  ժամանակամիջոցում  ծանոթանում   են նաև վարժարանի  ներքին   կարգուկանոնին: Իսկ  արդեն  սեպտեմբերից, որպես  վարժարանի  սան   կանոնավոր   հաճախում  են դասերի»,- մասնավորապես  ասել է  Ա. Գրիգորյանը:

Առաջին  կուրսի  ուսանող  Բորիս  Ջալալյանը    մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ   մանկուց  է  երազել  զինվորական  կրթություն  ստանալու  մասին:

«Ընտանիքս    համաձայնել  է, որ ընդունվելով    ռազմամարզական  վարժարան իրականացնեմ   իմ երազանքը:  Հեշտությամբ  եմ   հարմարվել    վարժարանի  կարգ  ու  կանոնին, ձեռք  եմ  բերել  նոր  ընկերներ: Ինձ  լավ եմ   զգում, որովհետև   մեզ  հետ  աշխատում  են    փորձառու, գրագետ   սպաներ, ովքեր  ցուցաբերում  են   բարիացակամ  վերաբերմունք: Վարժարանն  ավարտելուց  հետո    որոշել  եմ   ուսումս  շարունակել  բարձրագույն   ուսումնական  հաստատություններում»,-ասել  է  Բ. Ջալալյանը:

Վարժարանի  երրորդ  կուրսի  սան   Ինգա  Եփրեմյանը երազում  է դառնալ   զինվորական  իրավաբան, պաշտպանել  զինվորների  և   սպաների  իրավունքները:

«Ես  ևս  հարմարվել եմ  վարժարանի  առօրյային:  Տղաների  հետ  մեր   շփումը  լինում  է  միայն  դասերի  ժամանակ:

Մեր՝  աղջիկներիս   ներկայությունը  տղաների   վարքի  վրա   շատ    դրական    է  ազդում»,-նշել  է  Ի. Եփրեմյանը:

 

Իսկ  Արփինե  Ավանեսյանն  էլ    ասել  է, որ  իր  ռազմական կրթություն  ստանալու  որոշումը   առաջացել  է    ապրիլյան  պատերազմից  հետո.  այդ  օրերի  ծանր  կորստյան    ցավը,  հաղթանակի հպարտությունն  անտարբեր   չի  թողել  ոչ  ոքի:

«Եթե  մենք  միասին   ենք, ուրեմն  անկոտրում  ենք. մեզնից  յուրաքանչյուր  ոք   այսպես    է  մտածում  և   պատրաստ  է հաղթանակների: Ես   խորհուրդ  եմ  տալիս  բոլորին, որ  ընտրեն  զինվորականի   մասնագիտություն: Ինձ  ոգևորողը  հայրս  էր.  նա  երազում  է, որ  իր  աղջիկը   մի  օր    կդառնա   գեներալ»,- անկեղծացել  է  Ա. Ավանեսյան:

Երկրորդ  կուրսի  ուսանող  Ռոբերտ  Պողոսյանն  իր  խոսքում   նշել  է, 

որ  ինքը  ցանկություն  ունի  կրթությունը   շարունակի  ՌԴ-ն ռազմական ոստիկանությունում:  

«Այստեղ՝  ռազմական   վարժարանում  մենք   տղամարդ  ենք   դառնում, 

ձեռք  բերում  կամքի ուժ  և  տոկունություն,  որպեսզի  իշտ  պատրաստ  լինենք  հայրենիքի   պաշտպանության  համար  նվիրվելու»,-Ռ. Պողոսյան:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search