Artsakhpress

Ռազմական

Լավագույն դիրքապահը. Կարեն Միքայելյան

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Լավագույն դիրքապահը. Կարեն Միքայելյան

Լավագույն դիրքապահը. Կարեն Միքայելյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողների առօրյային ծանոթանալու, նրանց հետ զրուցելու համար այցելեցինք Պաշտպանության բանակի գնդապետ Ս. Շաքարյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր։ Տեղ հասնելուն պես զինծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականոթյուններին առնչվող խնդիրներին ու առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մենք անմիջապես, ինչպես ասում են, ՙոտքի վրա՚ զրույցի ՙբռնվեցինք՚ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Միքայելյանի հետ:

Ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է պետական տեխնոլոգիկական քոլեջում` ստանալով ոսկերչի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հունվարին: Ճիշտ է, ոսկերչի մասնագիտությունը դիրքապահի պարտականությունների կատարման հետ ուղղակի առնչություն չունի, բայց երկուսի դեպքում էլ պահանջվում է ճշգրտությամբ կատարել առաջադրված խնդիրները, դիրքապահի պարագայում` ավելի մեծ ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ:

Զինծառայության ընթացքում դրսևորելով անձնական պատասխանատվություն ու նախաձեռնողականություն` դեռևս շարքային Կարեն Արմենի Միքայելյանը գրավել է հրամանատարության ուշադրությունը: Այնուհետև անցնելով կրտսեր հրամանատարական դասընթացներ` արժանացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչման և այժմ որպես դիրքի ավագ նրան է վստահված մեր հայրենիքի որոշակի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը:

Դիրքի ավագը ծառայությունն և ընդհանրապես դիրքապահի պարտականությունների կատարումը համարում է սրբազան գործ ու այդ գիտակցությամբ էլ իր պարտքն է կատարում. ՙԱյդ պարտքի հետ միասին նաև պաշտպանում եմ ընկերներիս, հարազատներիս, մեր զոհված ազատամարտիկների գործն եմ շարունակում, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրել են մեր հայրենիքի այս հատվածը։ Մեզանից պահանջվում է, որ պահենք ու պաշտպանենք այն։ Ես հպարտանում եմ, որ մեզ վստահում են մեր հայրենիքի պետական սահմանի մի հատվածի պաշտպանությունը և վստահաբար ասում եմ, որ պատվով կկատարենք այդ առաքելությունը ու ոչ մի դեպքում չենք խոնարհվի թշնամու առաջ՚։

Ինչ վերաբերում է խնդիրներին ու առանձնահատկություններին, ապա կրտսեր հրամանատարը կարծում է, որ խնդիրները հիմնականում հաղթահարելի են: Առանձնահատկությունների վերաբերյալ էլ իր տեսակետն ունի և համարում է, որ ծառայությունը մի շարք առավելություններ է տալիս մարդուն. ՙԱյդ ընթացքում մենք կոփվում ենք ֆիզիկապես, մեր հայրենիքը ընկալում ենք ամբողջ խորությամբ և, ինչպես ասում են, ՙտղա գալիս ենք, տղամարդ վերադառնում՚։

Ինչ վերաբերում է կրտսեր հրամանատարի պարտականությունների կատարմանը, ապա այն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ յուրաքանչյուր խնդրի կամ հարցի կապակցությամբ որոշում պետք է ընդունել ոչ թե պահի ազդեցության տակ, այլ մտածված կերպով։ Ինչպես պարզվում է նրա հետ ունեցած զրույցից, կրտսեր սերժանտ Կարեն Միքայելյանը գիտակցում է իր վրա դրված դիրքի ավագի պարտականությունների կատարման ողջ պատասխանատվությունը և ամեն ինչ անում է այն պատվով իրականացնելու համար։

ՙԿյանքն ինքը ծառայություն է, և պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել յուրաքանչյուր՝ նույնիսկ մանրուք թվացող հարցերում։ Ինչպես  քաղաքացիական կյանքում, այնպես էլ այստեղ պետք է կարողանաս ճիշտ հարաբերվել շրջապատիդ հետ, ստեղծես ընկերական մթնոլորտ, որը թույլ կտա ծառայողական պարտականությունները լավ կատարել։ Իսկ եթե կարողանում ես զինծառայության ընթացքում ակտիվություն հանդես բերել, հանդես գալ ընդհանուրի շահերց բխող կազմակերպչական նախաձեռնություններով, ստեղծել ընկերական միջավայր, ապա հետագա ողջ քաղաքացիական կյանքում կկարողանաս քո արժանի տեղը գտնել,- մեզ հետ զրույցում կիսվում է կրտսեր սերժանտ Կարեն Միքայելյանը և շեշտում, - առանց ընկերական, միմյանց նկատմամբ հարգալից ու կարեկից վերաբերմունքի, դիրքապահի պարտականությունները կատարել հնարավոր չէ՚։

Վերջում դիրքի ավագը որպես բարեմաղթանք կոչ արեց բոլոր դիրքապահ զինծառայողներին պատվով կատարել իրենց նվիրական առաքելությունը, իսկ հարազատներին ոչ միայն չանհանգստանալ իրենց որդիների համար, այլև հպարտանալ. ՙՔանի դեռ մենք կանգնած ենք հայրենիքի սահմանին, նրանք անվտանգ կլինեն, և համբերությամբ զինվելով` թող իմանան, որ իրենց որդիները սուրբ գործ են կատարում՚։

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search