Այսօր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել է «Սուպեր փաթեթ» խաղարկություն, որի արդյունքում 1590 մասնակիցներից 36-ը ստացել են տարբեր նվերներ:
Կայացել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի խաղարկությունը. հայտնի է միլիոնատիրոջ անունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խաղարկությանը մասնակցել են այն անձինք, ովքեր 2017 թվականի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրենց հեռախոսներում ակտիվացրել են «Սուպեր» փաթեթը *222*1# հրահանգով, որը ներառում է 10 րոպե ներցանցային խոսելաժամանակ 1 օրվա ընթացքում. փաթեթի ակտիվացման արժեքը կազմում էր 200 ՀՀ դրամ, որն էլ հնարավոր էր ակտիվացնել օրական մեկ անգամ:
«Սուպեր փաթեթ» խաղարկությունն ընթանում էր հետևյալ կերպ՝ 3 առանձին տարաներից հերթականությամբ հանված տառերի և թվերի միջոցով կազմվում էր հաղթողի կոդը, ինչպես օրինակ, «10-ը-14». ի դեպ, սա 1 մլն հաղթողի խաղարկային տոմսի կոդն էր: Կոդին համապատասխանող հեռախոսահամարին կատարվում էր զանգ՝ բաժանորդին տեղեկացնելու համար հաղթանակի մասին: Երկու անգամ զանգին չպատասխանելու դեպքում՝ ընտրվում էր մեկ այլ կոդ՝ նույն եղանակով:
Խաղարկությանը՝ կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տրվել շահել մեկ միլիոն (1.000.000) ՀՀ դրամ, ինչպես նաև 30 հատ 500 ներցանցային րոպե՝ 1 ամիս վավերականության ժամկետով և 5 հատ ոսկե կարգավիճակի հեռախոսահամար՝ 500 ներցանցային րոպեով՝ 1 ամիս վավերականության ժամկետով:
Խաղարկության արդյունքում ամենախոշոր՝ 1.000.000 ՀՀ դրամ շահումը ստացել է Ստեփանակերտի բնակչուհի Էլեոնորա Հակոբյանը, ում այս մասին տեղեկացրել են հեռախոսով: Ամենախոշոր շահողը մեզ հետ զրույցի ժամանակ ասել է, որ չի կարողանում հավատալ այն իրականությանը, որ հենց ինքն է շահել միակ 1 մլն դրամը:
«Առաջին անգամ եմ մասնակցում նման խաղարկության: Անկեղծ ասած՝ չէի հավատում, որ կհաղթեմ: Շատ ուրախ եմ, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը կազմակերպում է նման խաղարկություններ: Գումարը պետք է ստանամ սեպտեմբերի 19-ին, բայց այս պահին դեռ չեմ պլանավորել, թե ինչպես եմ ծախսելու»,-նշել է Է. Հակոբյանը:
Նշենք, որ շահողը 1.000.000 ՀՀ դրամը կստանա հետևյալ տեսքով՝ 500.000 կանխիկ և 500.000-ն ընկերության կողմից կփոխանցվի բաժանորդի կողմից նշված կանխավճարային հեռախոսահամարի հաշվին: Կանխավճարային հեռախոսահամարին տրամադրված 500.000 ՀՀ դրամը վավեր է 6 ամիս, և այն հնարավոր է օգտագործել կանխավճարային ցանկացած ծառայության համար:
Խաղարկության մասնակիցների ցանկը, այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղադրվելու է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի պաշտոնական կայքէջում, իսկ մրցանակները տրամադրվելու են սեպտեմբերի 19-ին. հաղթողները պետք է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխամասային գրասենյակ ներկայանան անձնագրով և սոցիալական քարտով: