ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Սիրիային նվիրված բարձր մակարդակի միջազգային հանդիպում:
ՄԱԿ-ում Սիրիային նվիրված նախարարական հանդիպում կանցկացվի սեպտեմբերի 21-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Սիրիայի ճգնաժամին նվիրված միջազգային հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 21-ին. այն տեղի կունենա ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդի դահլիճում լայն ձեւաչափով »,-ասել Է դիվանագետը: Նա պարզաբանել Է, որ հանդիպումը, որը կայանալու Է Եվրամիության նախաձեռնությամբ, առնչություն չունի Սիրիայի աջակցման միջազգային խմբի (ՍԱՄԽ) հետ, որը ներառում Է շուրջ 20 երկիր, ՄԱԿ-ը եւ Արաբական պետությունների լիգան: ՍԱՄԽ-ի համանախագահներն են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: