Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում տեղի է ունեցել ընդհանուր մենամարտերի առաջնություն՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին:
Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդհանուր մենամարտերի Արցախի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանն ասել է, որ առաջնությանը Հայաստանից և Արցախից մասնակցել են 16-30 տարիքային խմբի 18 մարզիկ:
«Առաջնության անցկացումը նպատակ է հետապնդում բարելավել մարզիկների որակական մակարդակը»,-նշել է Ա. Հայրապետյանը:
Նշենք, որ հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և դիպլոմներով: