Artsakhpress

Ռազմական

Հայկ Քոթանջյան. ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:

Հայկ Քոթանջյան. ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը

Հայկ Քոթանջյան. ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարդկությունը թևակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարած թվայնացմամբ ու համակարգչայնացմամբ: Դրանով իսկ ստեղծվում են նոր աննախադեպ հնարավորություններ, որոնք իրենց հետ բերում են նաև որակապես միանգամայն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Մասնավորապես` կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործությունները ձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է ցանկացած այլ կետից, երբ ջնջվում են պետությունների ֆիզիկական սահմաններն ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդ սպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: ՈՒստի յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա որպես այդ առումով փոխգործակցելի պետություն:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակումներին: Այդ հարձակումները ֆիզիկական տարածությունից տեղափոխվել են նաև վիրտուալ տարածություն: ՈՒստի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը էապես պայմանավորված է նրանց ոչ միայն ավանդական պաշտպանական ներուժով, այլև կիբեռկարողություններով:

Եվ միջազգային համագործակցությունը այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական, տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարևոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելու Հայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահով​մանը և միջազգային գործընկերության տեսակետից գրավչության մեծացմանը:

Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը ամերիկյան «Մայկրոսոֆտ» ընկերության գլխամասային գրասենյակ և արգասաբեր հանդիպումները ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայ մտավորական Վահե Թորոսյանի հետ:

Տվյալ առումով իր ներդրումն ունի նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության` Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Այդ բազմաշերտ ու բազմուղի համագործակցության կարևոր բաղադրիչներից է գործընկերությունը կիբեռ​անվտանգության ոլորտում: Մասնավորապես` հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդ մասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել ամերիկյան համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է և պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարևոր կառույց: Այդ համագործակցության շրջանակներում մեր համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները մշակել են և նշված քոլեջում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնա​խմբում գիտական փորձարկման են ենթարկել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետև հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորերս լույս տեսած համարում:

Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձևավորման նախագիծը: Այս համակարգի ներդրումը ենթադրում է տվյալ ոլորտները կառավարող հատուկ պաշտոնյաների պատրաստում` միասնական գիտելիքի հիմքի վրա, ինչի համար կենտրոնում զու​գա​հե​ռաբար մշակվում է «Կիբեռտարածության ռեսուրսների ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսվում է գոր​ծար​կել 2018 թ. աշնանը:

ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոն հանդիսացող Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջի հետ այս համագործակցությունը արգասաբեր հեռանկարներ է ստեղծում Հայաստանում կիբեռոլորտի մասնավոր ու պետական հատվածների կամրջման խթանման առավել առաջավոր ամերիկյան մոդելով գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման համար:

Եվ այստեղ հույժ կարևոր դեր կարող է խաղալ մեր Հայոց Սփյուռքը, քանի որ կիբեռանվտանգության ապահովումը ոչ թե համապետական, այլ համազգային խնդիր է, որի լուծումը պահանջում է ամբողջ ազգի ոչ միայն մարդկային ու նյութատեխնիկական, այլև կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի և անձնական կապերի գործարկմամբ: Եվ դրա վառ օրինակներից է «Վիասֆեր Ինտերնեյշնել» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմՏեխ» համաժողովի նախագահ Թոնի Մորոյանի, «Սինոպսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ-հետազոտող դոկտոր Երվանդ Զորյանի և ոլորտի այլ սփյուռքահայ ականավոր գործիչների հայրենանվեր գործունեությունը:

Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքա​հայության ակտիվ ներգրավումը և նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միևնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը:

Ամփոփելով ելույթս, պատիվ ունեմ դիմելու կիբեռտարածության մեր հարգարժան սփուռքահայ առաջավարներին՝ Հայոց պետականության վերստեղծման 100-ամյակին ընդհառաջ, գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անվտանգ զարգացմանն նպատակաուղղված վերոնշյալ Կիբեռանվտանգության ռեսուրսների ռազմավարական կառավարման ինստիտուտի ստեղծման գործում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search