Հայաստան եմ եկել՝ քննարկելու իշխանությունների հետ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցը:
Եկել եմ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցը. Փայլանը՝ Հայաստան այցի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, հայտնում է News.am-ը:
«Պետք չէ սպասել, որ մի լավ օր է գալու եւ խոսելու ենք այս մասին, պայմանները վատթարանում են եւ ամեն օր ավելի են վատանում, պետք է ճանապարհներ գտնել հարցերին լուծում տալու: Ես Հայաստան եմ եկել, հանդիպումներ եմ ունեցել վարչապետի, նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Գիտեմ՝ շատ դժվար է, բայց պետք է ջանքեր թափել այդ ուղղությամբ»,- ասաց Կարո Փայլանը: