Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:
Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար ՀՀ նախագահն Անկարային վերջնաժամկետ է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` տեղեկացնելով` պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն, երբ ըստ էության կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:
«Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - հայտարարեց Սերժ Սարգսյանը: