Artsakhpress

Սփյուռք

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները ամփոփվել են սեպտեմբերի 20-ին, մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի լիագումար նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո են անցել համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

Սփյուռքի նախարարը շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան: «Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն», - նշեց նա:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության  հիմնախնդիրներ» ուղղությանքննարկումների  արդյունքները:

Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարը նշեց. «Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս կողմից հային բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելու հատկությունը, ինչի արդյունքում օտար երկրներում մենք ունենք բազմաթիվ հաջողակ հայեր և հպարտանում ենք նրանց ձեռքբերումներով: Անցնող օրերին բոլորի խոսք ու զրույցում հայ ինքնության պահպանության հարցերն էին: Համաշխարհայնացման ներկա պայմաններում Սփյուռքում ընթացող ուծացման գործըն­թացներն ընդունել են աննախադեպ ծավալներ: Հայկական ինքնութ­յու­նը դարձել է խոցելիփակվում են հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են խառնամուսնությունները, ինչի հետևանքով վնաս­վում են հայինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնք­նե­րի ներուժը»:

Նախարարը շեշտեց, որ Հայոց պետությունը իրականացնում էմասնագետների պատրաստմանը և վե­րա­պատրաստմանը, դասագրքերի Հայաստանում տպագրելուն և Սփյուռքի համայնքներ առաքելուն, արա­գացված դասընթացներ կազմակերպելուն, մեկօրյա դպրոցների ստեղծմանն աջակ­ցելուն ուղղված ծրագրեր:

Խոսելով հայապահպանությանը ու Սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ուղղված Սփյուռքի նախարարության մյուս ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ դրանցում Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: «Ասածիս փայլուն վկայությունն են Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաև մասնագիտական համահայկական համաժողովները, որտեղ քննարկվում, վեր են հանվում և իրենց լուծումներն են գտնում հայությանը հուզող ամենատարբեր խնդիրները», - հավելեց նա:

Անդրադառնալով Սփյուռքում մայրենիի նահանջի հարցին՝ նախարարն ընդգծեց. «Լեզուն ազգային ինքնության պահպանման հիմքն է, իսկ լեզվի մոռացությունն ազգային ինքնության կորստի ուղիղ ճանապարհ է: Լեզուն ուծացումը կանխող հիմնական միջոցներից է, աշխարհի ցանկացած ծայրում հայ հանրությանը միավորող, համախմբող գլխավոր գործոնը, քանի որ աշխարհում հայերենի կրողը, պահպանողը, զարգացնողը միայն հայ ազգն է, հայոց պետությունը. ուրիշ ու՞մից պահանջենք: Հետևաբար, այսօր պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մայրենին պահպանելու, հարստացնելու և սերունդներին անաղարտ փոխանցելու համար»:

Սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի անհանգստությամբ անդրադարձան արևմտահայերենի պահպանության խնդրին«Արևմտահայերենի՝ միասնական քերականությամբ ուսուցման բացակայությունն ազգային վարժարաններում, դրանցում աշակերտների թվի հետզհետե պակասելը, արևմտահայերենի նկատմամբ անբավարար հոգածությունը վտանգում են դրա հետագա գոյությունը և կրթական, հաղորդակցական գործառույթները: Անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր մայրենի լեզվի պահպանման, լեզվամտածողության զարգացման, ազգային կրթական հաստատությունների ընդլայնման ուղղությամբ», - շեշտեց նախարարը:

Սփյուռքի նախարարը նկատեց, որ մեծ թվով հայկական վարժարաններում ուսուցման մեթոդները արդիական չեն, ավանդական են և ուսուցչակենտրոն: Բացակայում է բարձր տեխնոլոգիաների կիրառումը, կրթական ծրագրերը գրեթե չեն բարեփոխվել, դպրոցական դասագրքերը չեն համապատասխանում պահանջներին: Ուստի հայ դպրոցը հավաքական ջանքերով պետք է ապրի Սփյուռքում՝ դառնալով ուսուցման ժամանակակից մեթոդների և ձևերի կրող: «Օրակարգային է հայոց լեզվի ուսուցիչների սերնդափոխության հարցըերիտասարդ ուսուցիչների խիստ պակասը. հայկական դպրոցների ուսուցիչների մեծ մասն արդեն աշխատում է 30-40 տարի, իսկ նրանց փոխարինողների պատրաստման հատուկ ծրագիր չկա: Հայաստանի բուհերումպետպատվերի շրջանակներում նախատեսված քանակովնպատակային ուսուցման համար համայնքներից երիտասարդներ չեն ուղարկվում, և համայնքային կազմակերպություններն այն չեն համարում իրենց կարևոր գործը», - ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով մշակութային խնդիրների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ մշակույթը հոգևոր ամենամեծ ուժն է աշխարհասփյուռ հայությանը հայ պահելու համար: «Պատահական չէ, որ եկեղեցուց, դպրոցից հետո հայ համայնքներում ստեղծվում են երգի, պարի խմբեր, մշակութային կենտրոններ, որոնք կարևոր հայապահպան դերակատարություն ունեն: Համայնքների աշխատանքների յուրօրինակ ստուգատես է Երևանում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որի նպատակն է Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութայինգործակցության խթանումը և զարգացումըազգային ինքնությանպահպանումըզբոսաշրջության խթանումը, Հայաստանիվերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմաննաջակցությունըՀայաստան-Սփյուռք գործակցությանկառուցակարգերի ստեղծումը», - հավելեց նա:

Նախարարը նշեց, որ համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղա­քա­կրթությունների փոխներթափանցման պայմաններում հայ ինքնության կերտումը, ազգային ինքնագի­տակ­ցության ապահովումն ու խո­րա­ցումը ենթադրում են ջանքերի ամենօրյա լարում: «Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնական երաշխավորը: Ուստի  պետական գրեթե բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հայ երիտասարդությանը Հայրենիքի հետ կապելուն, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների նկատմամբ սեր և պատասխանատվություն սերմանելուն, մայրենի լեզվի իմացությանը», - ընդգծեց նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների մասին՝ նշելով. «Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կազմալուծման եզրին են հայկական երբեմնի ստվար համայնքները, բազմահազար մեր հայրենակիցներ դարձել են փախստական, որը բոլորիս մտահոգության առարկան է: 22 հազար հայ Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, և հայոց պետությունը ստեղծեց հնարավոր բոլոր պայմանները նրանց կրթության, աշխատանքի, սոցիալական խնդիրների լուծման համար: Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում սիրիահայերին օգնելու նպատակով սկսվել են տարբեր շարժումներ»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի ավանդական կուսակցություններին, ՀԲԸՄ-ին, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությանը, Հայ եկեղեցուն և տասնյակ կառույցներին, կազմակերպություններին, անհատ բարերարներին, որոնք հայոց պետության հետ համագործակցաբար օգնեցին և մինչ օրս աջակցում են Սիրիական ճգնաժամի արդյունքում կարիքի մեջ հայտնված սիրիահայերին:  

 Ամփոփելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր երկրին և հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները հայ ժողովուրդը կարող է դիմագրավել միայն հայոց կառավարության և սփյուռքյան կազմակերպությունների, հատկապես Հայ եկեղեցու և համահայկական կառույցների սերտ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:

«Մեր ազգային ամենագլխավոր նպատակը, երազանքը պետք է դառնա «Հզոր Հայաստան» կառուցելը, և հայկական բոլոր հատվածները պարտավոր են մշակել դրան հասնելու ծրագրեր` յուրաքանչյուր հայի ներգրավելով այդ շարժման մեջ: Հայոց պետության և հայ ժողովրդի կենսագործունեության գաղափարական հենքը պետք է դառնա «Հզոր Հայաստանի» կառուցման գաղափարը», - իր խոսքը եզրափակեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարության տեքստն ընթերցելու համար բեմ հրավիրելով ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանին  (Հայաստան)»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search