«Նախարարը հնչեցրեց այն, ինչ եղել է Մադրիդյան ձեռքբերումների ժամանակ, Կազանյան հանդիպումների, նորություն չասաց:
Առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ. Պարգև Սրբազան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասաց այն, ինչ միջազգային ասպարեզում ընդունված, առաջարկված տարբերակներից մեկն է եղել ընդամենը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է տարածքների վերադարձի հնարավորության մասին, ասել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, այդ ի՞նչ տարածքներ են, հայտնում է panorama.am-ը:
Պարգև Սրբազանի կարծիքով, մտահոգվելու կարիք չկա:
«Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք: Ես չեմ կարծում»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ միաժամանակ ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ: