Artsakhpress

Մշակույթ

«Մեկ ամսվա համար չենք նկարել ֆիլմը, այլ 100 տարվա». «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը Երեւանում է

Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը Երեւանում է։ Սա նրա երկրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ նա մեր երկիր այցելել է չորս տարի առաջ՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ անելու նպատակով, իսկ այսօր արդեն ֆիլմն էկրաններին է։

«Մեկ ամսվա համար չենք նկարել ֆիլմը, այլ 100 տարվա». «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը Երեւանում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Խոստումի»  ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ համեստություն չի անում եւ նշում է, որ իր ֆիլմը ստացված է համարում.

«Երբ ոչ հայ ռեժիսորների կամ հանդիսատեսի կողմից լսում եմ, որ երբեք չէին լսել Հայոց ցեղասպանության մասին եւ զարմանում են, որ ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան մինչ օրս չեն ճանաչել այն եւ որ Թուրքիայի կառավարությունը մերժում է ցեղասպանությունը, այս առումով, կարծում եմ, ֆիլմը հաջողված է, հայտնում է style.news.am-ը։

Հիմնականում ֆիլմը դիտելուց հետո երկու կարծիք եմ լսել՝ մենք շատ քիչ գիտեինք Հայոց ցեղասպանության մասին եւ մենք չգիտեինք այդ մասին որեւէ բան։ Կարծում եմ՝ ֆիլմը որոշակի կրթական խնդիրներ է լուծում նաեւ այս առումով եւ, բացի այդ, մենք փորձում ենք ֆիլմի միջոցով ուշադրություն հրավիրել փախստականների խնդրին, որը մինչ օրս կա»,-ասաց ռեժիսորը։

Նա  նշեց, որ 20-րդ դարի ամենամեծ ոճրագործությունը դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ այդ պատճառով այսօր տեսնում ենք այն, ինչ կատարվում է  Սիրիայում եւ Մյանմայում։

«Մենք մեկ ամսվա համար չենք նկարել այս ֆիլմը, այլ 100 տարվա», -հայտարարեց նա։

Ասուլիսին ներկա՝ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր էրիկ էսրայելյանն էլ հատուկ ընդգծեց ֆիլմի սաունդթրեքի հեղինակ եւ կատարող Քրիս Քորնելի դերը։ Նշենք, որ Քորնելը ինքնասպանություն է գործել այս տարվա մայիսին։

«Ցավոք, նա այժմ մեզ հետ չէ. բայց ես շատ կցանկանամ, որ դուք բոլորդ իմանաք, թե նա որքան ոգեւորված էր, որ նա, չլինելով հայ, այդքան սրտացավ էր այս խնդրի հետ կապված։ Նա սիրտ ու հոգի է դրել իր երգի մեջ, նա դատապարտում էր ցեղասպանության մերժումը»։

Թերրի Ջորջը եւ էրիկ էսրայելյանն այսօր երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների հետ Երեւանում կմասնակցեն «Խոստումը» ֆիլմին նվիրված երաժշտական ներկայացման։


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search