Արցախի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների:
Թուրքիայից ժամանած մտավորականներն Արցախում են. նրանք հանդիպել են Կարեն Միրզոյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտում կայացած հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը եւ ծագման պատճառները, ինչպես նաեւ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները։
Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարեւորությունը։