Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
Հայաստանն ու Սենթ Քիթս և Նևիսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս են հայտնել, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջև կապերի ձևավորման և համագործակցության ծավալման համար: