Սիրիայի մասնատումը թույլ տալ չի կարելի, դեէսկալացիայի գոտիների նպատակն է համախմբել ՍԱՀ քաղաքական ուժերը, այդ թվում ընդդիմությանը։
Լավրով․ Չի կարելի թույլ տալ Սիրիայի մասնատումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը։
«Ոչ մի մասնատում թույլ տալ չի կարելի։ Շղթայական ռեակցիան կշարունակվի ամբողջ Մերձավոր արևելքում։ Բայց դա այն է, ինչին հավանաբար ոմանք կցանկանային հասնել՝ նրանք, ում համար ձեռնտու է այստեղ մշտապես քաոս պահպանելը»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ում մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ի սկզբանե հայտարարվել էր, որ դեէսկալացիայի գոտիների հայեցակարգը ժամանակավոր բնույթ է ունենալու։
«Դեէսկալացիայի գոտիներին զուգահեռ մենք ուզում ենք խթանել ազգային հաշտեցման գործընթացը, որպեսզի սկսվի ազգային երկխոսություն, որպեսզի հող նախապատրաստվի քաղաքական գործընթացի համար, ի լրումն նրան, ինչ արվում է Ժնևում»,- հավելել է նա։