Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացած ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել զանգվածային լրատվամիջոցների մինի ֆուտբոլի միջազգային մրցաշար:

Ստեփանակերտում կայացած ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը

Ստեփանակերտում կայացած ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել են վեց թիմեր՝ Ստեփանակերտից, Երևանից, Ախալքալաքից, Օդեսայից, Բրյանսկից և Վոլգոգրադից:


Միջոցառմանը ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են եւ սպորտի մասսայականացմանը, եւ Արցախի ու տարբեր երկրների լրագրողների միջեւ գործնական եւ մարդկային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանն ասել է, որ սա կենսական պահանջ է, և որ այսպիսի մրցաշարերի կազմակերպումը պետք է դարձնել ավանդական:   «Ֆուտբոլը ստեփանակերտցիների ավանդաբար սիրած մարզաձևերից է, և պատահական չէ, որ խորհրդային տարիներին Արցախի հավաքականը ուժեղագույններից մեկն է եղել: Այսօր, կարծում եմ, ժամանակն է վերականգնելու լավագույն ավանդույթները, հատկապես, որ ունենք ժամանակակաից չափանիշներին համապատասխանող մարզադաշտ»,- ասել է Ս. Ասրյանը:

Իսկ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը նշել է, որ մրցաշարը նվիրված է Ստեփանակերտ քաղաքի 94-րդ տարեդարձին: «Վերջին տարիներին արցախցի մարզիկները մեծ հաջողություններ են ունեցել՝ բազմաթիվ մրցանակային տեղեր զբաղեցնելով միջազգային կարգի տարբեր մրցույթներում: Արցախը համաշխարհային սպորտի լիարժեք մաս է կազմում և ոչինչ չի կարող խոչընդոտել Արցախում ևս միջազգային կարգի մրցաշարարի անցկացմանը»,- ասել է Ա. Դանիելյանը:  

Իսկ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայստանի լրագրողների հավաքականի ավագ Տիգրան Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության հեղինակը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է: Իսկ ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հովանու ներքո, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գրանտային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և կառավարության աջակցությամբ:

Տ. Հովհաննիսյանն ավելացրել է որ լրագրողների մասնակցությունը նմանատիպ մրցաշարերի շատ կարևոր է, քանի որ սպորտը նախ և առաջ առողջ ապրելակերպ է, և լրագրողները պետք է բոլոր ոլորտներում էլ լինեն:


Ֆուտբոլային մրցաշարին թիմերը հանդես են եկել խմբային խաղերով:


Մրցաշարի վերջին փուլում Արցախի հանրային հեռուստատեսության թիմը, 4-2 հաշվով հաղթելով ՀՀ թիմին, ընդհանուր միավորներով զբաղեցրել է մրցաշարային առաջին տեղը:


Միջոցառմանը ներկա էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search