Հյուսիսային Կորեայում 3.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է պայթյունի հետեւանք լինել:
ԿԺԴՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է պայթյունի հետևանք լինել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով 16.29-ին, արեւելյան երկայնության 129.06 եւ հյուսիսային լայնության 41.36 աստիճան կոորդինատներով:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը Երկրի մակերեւույթում է:
Հարավային Կորեայի սեյսմոլոգները 3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ են գրանցել նաև ԿԺԺՀ-ի Կիլչու շրջանում՝ միջուկային փորձարկման վայրի մոտ: Այնուամենայնիվ, Հարավային Կորեայում ենթադրվում են, որ երկրաշարժը բնական բնույթ էր կրում եւ կապված չէ միջուկային փորձարկման հետ: