Բաքվում ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել:
Բաքվում ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրահավաքի կազմակերպիչը Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունն է ՝ ընդդիմադիր բլոգեր Ալի Քերիմլի գլխավորությամբ:
Բողոքի շարժման հիմնական կարգախոսն է«Նավթից մի մաս՝ յուրաքանչյուր քաղաքացուն»:
Հանրահավաքի նախօրեին ոստիկանությունը կալանավորել էր վեց ակտիվիստի:
Կալանավորվածների թվում են Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամնե Իլհամ Հուսեյնը, Մահարամ Ռզան, Բահրուզ Հասանլին, Էմիլ Սալիմովը, Սագիֆ Գուրբանովը, Ագիլ Մահարամովը: Կալանավորվել է նաեւ Մուսուլմանական միություն շարժման անդամ Ահսան Նուրուզադեն:
«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ ակտիվիստների ձերբակալման պատճառները չեն հաղորդվում, սակայն դա հավանաբար կապված է ընդդիմության հանրահավաքի անցկացման հետ: Ինչ վերաբերում է Ահսան Նուրուզադեին, նա անհետացել էր սեպտեմբերի 19-ին եւ միայն նախօրեին է հայտնի դարձել, որ նա 10 օրվա վարչական կալանքի է ենթարկվել: