Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։