Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել տոնական համերգ:
Ստեփանակերտում տեղի է ունեցել տոնական համերգ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիսավոր միջոցառմանը Ստեփանակերտի մշակութային օջախների սաները, անհատ կատարողները, ինչպես նաև օրերս Սոչի քաղաքում կայացած «Նոր Ալիք 2017» միջազգային մրցույթի հաղթող Էռնա Միրզոյանը հանդես են եկել երաժշտական կատարումներով:
Միջոցառման ընթացքում մայրաքաղաքի օրվան նվիրված շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ և ԱՀ մշակույթի ու քաղաքական գործիչներ:
Խոսվել է Ստեփանակերտի պատմության, պատերազմի ընթացքում կրած դժվարությունների, ինչպես նաև մերօրյա շենացող մայրաքաղաքի մասին:
Համերգին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանից ժամանած պատվիրակության անդամներ, պետական այլ բարձրաստիճան այրեր, հյուրեր, ստեփանակերտցիներ: