Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 24-ին երկրորդ դասական պարտիան կանցկացնեն Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771):
Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երկրորդ պարտիայում սեւերով հանդես կգա հայ գրոսմայստերը:
Հիշեցնենք, որ առաջին պարտիայում կողմերը 35-րդ քայլում համաձայնեկ են ոչ ոքի արդյունքի:
Կանցկացվի չորս դասական պարտիա: Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:
Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է: