Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեր Ռոզենբլատի գլխավորությամբ։
Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը. խոսվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։
Էդվարդ Նալբանդյանն Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։