Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենի (2771) երրորդ դասական պարտիան չորսից:
Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը երրորդ պարտիան կխաղա Դին Լիրենի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը:
Առաջին երկու պարտիաներում գրանցվել է ոչ ոքի:
Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:
Երկու գրոսմայստերները ապահովել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է: