Սեպտեմբերի 25-ին Լեհաստանի եւ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ սկսվում Է Dragon-2017 խոշորամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլը:
Լեհաստանում սկսվում Է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Dragon-17 զինավարժանքների ակտիվ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարության պաշտոնական կայքը, այն պլանավորվում Է սեպտեմբերի 25-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակաշրջանում անցկացնել երկրի տարբեր զինափորձարաններում, տեղեկացնում Է -ը: «Այսօր կարեւորագույն իրադարձություն կդառնա RBS-15 mk3 հրթիռների բեռնումը նավերի վրա եւ հրթիռային ֆրեգատների ծով դուրս գալը»,-ՏԱՍՍ-ին տեղեկացրել են զորավարժությունների մամուլի ծառայությունում:
Պաշտոնապես վարժանքները հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են սեպտեմբերի 20-ին: Հայտնի Է, որ վարժանքների ընթացքում գործի կդրվեն 3,5 հազար միավոր տեխնիկա եւ 17 հազար զինվորականներ, ներառյալ դաշնակից մյուս պետությունների ներկայացուցիչները, որոնց թվում են՝ ԱՄՆ-ը, Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը եւ Ուկրաինան:
Սեպտեմբերի 26-ին վարժանքներին կայցելի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: