Artsakhpress

Քաղաքական

Քրդական հանրաքվե. մեզանից հեռու և մեզ շատ մոտիկ (վերլուծություն)

Սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսի Քրդական շրջանային ինքնավարությունում անց է կացվելու անկախության հանրաքվե։

Քրդական հանրաքվե. մեզանից հեռու և մեզ շատ մոտիկ (վերլուծություն)

Քրդական հանրաքվե. մեզանից հեռու և մեզ շատ մոտիկ (վերլուծություն)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ու թեև նմանատիպ մի իրադարձություն էլ տեղի է ունենալու ընդամենը մի քանի օր անց՝ հոկտեմբերի 1-ին Էրբիլից շուրջ 4000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կատալոնիայում և արդեն ոչ պակաս գլխացավանք է հարուցել Եվրոպայի համար, այնուամենայնիվ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում հենց քրդական պայքարն է։ Այն իր աշխարհաքաղաքական և ժողովրդագրական նշանակությամբ տեղ է գտնելու դասագրքերում՝ որպես կարևորագույն պատմական դրվագ (գուցե՝ մեկնակետ) և իր ազդեցությունն է ունենալու տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ նաև հայկական պետությունների և հայության վրա։  

Սայքս-Պիկոյի ժառանգությունը

Հայտնի է, որ ժամանակակից Մերձավոր Արևելքը իր սահմաններով առաջին հերթին պարտական է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անտանտի երկրների միջև բանակցություններին և պայմանավորվածություններին։ 1916թ. Սայքս-Պիկոյի հայտնի համաձայնագիրը, որը հիմք դարձավ Օսմանյան կայսրության (և հատկապես դրա արաբական հատվածների) հետագա վերաձևումների, սահմանում էր չափազանց արհեստական բաժանարար գոտիներ, որոնք մինչև մեր օրերը ձգվող տարբեր հակամարտությունների առիթ են։

Այդպիսի մի արհեստական բաժանման օրինակ էր Իրաքը, որը միանգամայն նոր սահմաններով, խառը կրոնաէթնիկական կազմով և էներգակիրների հարուստ պաշարով երկիր էր՝ հանձնված Անգլիայի ենթակայությանը։ Այն մշտապես եղել է ներքին և արտաքին պատերազմների մեջ։ Դրանցից վերջինը, որ սկսվեց 2003թ. ԱՄՆ Իրաք ներխուժմամբ և կարծես չի էլ ավարտվել, բավական մանրամասն ծանոթ է նույնիսկ մեզ, քանի որ մենք մեծ հետաքրքրությամբ հեռուստացույցների էկրաններից հետևում էինք մեզանից այդչափ հեռու և միևնույն ժամանակ այդքան մոտիկ իրադարձություններին։

Իրաքյան թնջուկի մի կարևոր բաղադրիչ է հանդիսանում երկրի քրդական բնակչությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախատեսված քրդական անկախ պետությունը իրականություն չդարձավ, իսկ քրդերը մնացին բաժանված մի քանի երկրների տարածքում։ Այսօր քրդական խոշորագույն համայնքները ապրում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրանում։ Նշված երկրներում քրդական համայնքը անցնող տասնամյակների ընթացքում մղել է ինքնավարության անջատ պայքար, սակայն դրանցից և ոչ մեկում չի հասել բաղձալի արդյունքին՝ անկախությանը։  

Անկախության ճանապարհին

Սակայն Իրաքի քրդերը, որոնք բնակեցված են գերազանցապես երկրի հյուսիսային շրջաններում, ի տարբերություն մնացյալների, կարողացել են օգտվել 2003թ. հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակից և մի քայլ առաջ են գնացել անկախության ճանապարհին՝ Իրաքի կազմում ստեղծելով ինքնավար շրջան։ Այն իրականում կիսանկախ պետություն է, որը ինքնուրույն տնօրինում է երկրի գրեթե բոլոր հարցերը, ունի սեփական զինված միավորումները (վերջերս հայտնի դարձաց «փեշմարգա»-ն) և նավթի հսկայական պաշարներ, որոնց վաճառքը ապահովում է քրդական ինքնավարության գոյությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Քրդական ինքնավարության կարգավիճակը ամրագրված է Իրաքի սահմանադրության մեջ, այնուամենայնիվ Բաղդադի դաշնային իշխանությունները հրաժարվում են համակերպվել քրդերի անկախական նկրտումների հետ մի քանի հիմնական պատճառով։ Առաջին պատճառը կապված է երկրի հյուսիսի նավթային մեծ պաշարների հետ, որոնք կռվախնձոր են երկու կողմերի միջև։ Երկրորդը կապված է Քիրքուք քաղաքի կարգավիճակի հետ, որը նախնական ժամանակահատվածում չէր մտնում Քրդական ինքնավարության մեջ, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ընթացքում փեշմարգայի ուժերով անցավ քրդերին։ Եւ վերջապես, Իրաքը ցանկանում է պահել իր տարածքային ամբողջականությունը։ Սակայն Քրդական ինքնավարության ղեկավարները շարունակում են դեպի լիարժեք անկախություն տանող գործընթացը և այդ ճանապարհին կարևոր հանգրվան է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվե։ 

Հանրաքվեն և դրանից անդին

Քրդական իշխանությունների նախաձեռնած հանրաքվեն, բացի Բաղդադից, ունի ևս մի քանի բավական բարդ հակառակորդներ։ Եթե հակիրճ ասելու լինենք, ապա պետք է փաստել, որ Քրդական անկախ պետության գաղափարին բացի հենց քրդերից դեմ են մնացյալ բոլորը։ Հարևան Թուրքիան և Իրանը պաշտոնապես հայտարարել են, որ դեմ են հանրաքվեին և այն իրականացնելու դեպքում Իրաքի քրդական իշխանությունները «պատասխան կտան»։ Դատելով Թուրքիայի ու Իրանի միջև վերջին շրջանի բանակցություններից և երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության փոխայցելություններից՝ նպանատիպ հայտարարությունները ունենալու են նաև գործնական դրսևորումներ։ Օրինակ, արդեն հայտնի է, որ Իրանը փակել է իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար, իսկ սեպտեմբերի 23-ին թուրքական խորհրդարանը կողմ քվեարկեց այն օրինագծին, որը թույլատրում է թուրքական ԶՈՒ ռազմական գործողությունները երկրի սահմաններից դուրս։ Թուրքիայի և Իրանի բացասական վերաբերմունքը պայմանավորված է այն վտանգի հետ, որը կապված է իրենց տարածքներում ապրող քրդական բազմամիլիոնանոց բնակչության հետ։ Կա մեծ վախ, որ անկախ քրդական պետությունը կխթանի հարևան երկրներում ապրող քրդերի անջատողական տրամադրությունները, որոնք առանց այդ էլ արդեն այսօր մեծ սպառնալիք են Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականությանն ու ներքին անվտանգությանը։

Քրդական անկախացման գաղափարը չի սատարում նաև ԱՄՆ, որը վերջին տարիներին հանդիսանում էր քրդերի գլխավոր աջակիցը։ Երկու կողմերի համագործակցությունը հատկապես խորացել էր «Իսլամական պետության» դեմ պայքարում քրդերի դերի մեծացմանը զուգահեռ։ Սակայն ԱՄՆ վախենում է, որ անկախ Քրդստանը կլինի ոչ կայուն պետություն և հնարավորություն կտա տարատեսակ զինված խմբավորումների, ինչպես նաև հարևան երկրներին (առաջին հերթին՝ Իրանին) շարունակել սպառնալ տարածաշրջանային կայունությանը։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ ԱՄՆ շարունակում է սատարել միասնական Իրաքի գաղափարը։

Եւ վերջապես, ամեն բան այնքան էլ կայուն չէ հենց քրդերի շարքերում։ Հանրաքվեն նախաձեռնել է ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին և նրա գլխավորած Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը։ Սակայն բարզանիականները տնօրինում են Քրդստանի միայն հյուսիս-արևմտյան հատվածը՝ Էրբիլ մայրաքաղաքով։ Նրանց քաղաքական հակառակորդներն են Քրդստանի Հայրենասիրական միությունը, որը գլխավորում է մեկ այլ հայտնի ընտանիք՝ Թալաբանին և իր ազդեցության տակ պահում Քրդստանի հարավ-արևմուտքը՝ Սուլեյմանիյե կենտրոնով։ Երկու կողմերի միջև իշխանության համար պայքարը տարիների պատմություն ունի։ Ըստ այդմ՝ Բարզանիի նախաձեռնած հանրաքվեն փորձ է նաև ապահովել ազգային միասնություն անկախության գաղափարի շուրջ և մեծացնել իրենց ազդեցությունը Քրդստանի ողջ տարածքում։ Անկախության հարցում թալաբանիականները չեն կարող բացեիբաց հակադրվել Բարզանիին, քանի որ իրենց կողմնակիցների համար ևս անկախությունը սուրբ գաղափար է։

Հաշվի առնելով այս ամենը, կարելի է վստահորեն ասել, որ հանրաքվեն կայանալու է և ձայների մեծամասնությամբ գրանցվելու է անկախության կողմնակիցների հաղթանակը։ Սակայն հանրաքվեն դեռ չի նշանակում փաստացի անկախության ձեռքբերում։ Հենց ինքը Մ. Բարզանին բազմիցս նշել է, որ հանրաքվեն իրենց տալու է մանդատ՝ այդ հարցով Բաղդադի հետ բանակցություններ վարելու համար։ Սակայն եթե մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը, ապա Բարզանին բնակչության կողմից մեծ ճնշման տակ կընկնի և չի կարող խուսափել այս հարցում առաջընթաց չգրանցելուց, հակառակ դեպքում կկորցնի իր իշխանությունը։ Ուստի կարելի է ենթադրել, որ շուտով մենք ականատես ենք լինելու հետհանրաքվեական երկար ու բարդ դիվանագիտական բանակցությունների, որոնք ամեն պահի կարող են վերածվել ռազմական բախման։  

Հայկական սառնասրտությունը

Հայկական դաշտում քրդական հանրաքվեն մեծ ոգևորությամբ է ընդունվում։ Հասկանալի է, որ այս հարցում մեծ դեր է խաղում քրդերի պայքարի նմանությունը հայկական անկախական շարժմանը։ Սակայն այստեղ պետք է մի պահ կանգ առնել, հանգիստ շունչ քաշել և մտքում պահել հետևյալ պարզ բանաձևերը.

• Անկախ Քրդստանը առանձին պետություն է լինելու՝ իր հավակնություններով և շահերով, որոնք փաստ չէ, որ համընկնելու են հայկական շահերի հետ։ Ուստի հակասություններն ու հակամարտությունները բացառել պետք չէ և պետք է պատրաստվել անկախ պետության հետ բանակցությունների՝ աչքի տակ ունենալով հնարավոր խնդիրները։

• Անկախ Քրդստանը հնարավորություն է հայկական կողմի համար՝ ակտիվացնելու իր տարածաշրջանային դիվանագիտությունն ու հնարավորինս ազդեցիկ դիրքեր զբաղեցնել այդ նոր երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում։ Դրա համար առկա են նաև որոշ սոցիալ-մշակութային դրական փոխընկալումներ։

Անկախ Քրդստանը շատ խոսուն ցույց է տալիս, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը այնքան արագ է փոխվում, և ըստ այդմ սահմանված պետական խնդիրների նախկինում անլուծելի թվացող կարգավիճակը կարճ ժամանակահատվածում շատ արագ կարող է դառնալ հասանելի։ Ուստի պետք է մշտապես հետևել տարածաշրջանում ընթացող մեծ ու փոքր իրադարձություններին և պատրաստ լինել համապատասխան արձագանք տալու՝ իրատեսական հաշվարկով և սառնասրտորեն։

 Վարուժան Գեղամյան

 պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search