Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի արտագնա խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը մեկական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Նրա 36 փոխանցումներից 91.7 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա ֆուտբոլիստը 2 առանցքային փոխանցում է կատարել, մեկ անգամ շրջանցել մրցակցին: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ եւս չեն խախտել:
Մխիթարյանը ստացել է 6.54 գնահակատանը, իսկ լավագույնը ճանաչվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին՝ 8.18:
Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի միակ գոլի շնորհիվ՝ 1:0: Մխիթարյանը փոխարինվել էր 75-րդ րոպեին: