Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:
Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան խողովակաշարերի պաշտպանության համատեղ վարժանքներ են անցկացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում:
Թբիլիսիի Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքները ղեկավարում են երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները: Վարժանքների նպատակը բազմազգ բրիգադային շտաբի ստեղծումն Է եւ խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ ռազմավարական համագործակցության բարելավումը: Վարժանքների սցենարը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովումն Է: ETERNITY 2017 շտաբային վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 29-ին: