Պրիշտինայում (Կոսովո) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Ծանրամարտի ԵԱ. Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց է տվել 251 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճել: Հայաստանցի ծանրորդը նաև փոքր բրոնզե և արծաթե մեդալի է արժանացել, համապատասխանաբար, պոկում (111 կգ) և հրում (140) կգ վարժություններում: