Իրաքյան Քրդստանի մի շարք քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոց տոնելու անկախության հանրաքվեի ավարտը:
Իրաքյան Քրդստանի մի շարք քաղաքներում տոնում են անկախության հանրաքվեի ավարտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Էրբիլի կենտրոնում բազմամարդ կուտակումներ են, մարդիկ միացնում են ազգային երաժշտություն տներում և մեքենաների մեջ, պարում փողոցներում: Մեքենաների վրա կարելի է տեսնել Քրդստանի դրոշներ և ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի նկարները: Նմանատիպ իրավիճակ է նաև Քրդստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սուլեյմանիեում: Ընտրական հանձնաժողովների աշխատանքը երկարաձգվել է մեկ ժամով՝ մինչև 19:00-ն: Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել են ընտրողների 80 տոկոսից ավելին: Ըստ Բարձրագույն անկախ հանձնաժողովի՝ ձայնի իրավունք ունեին 5.2 միլիոն քաղաքացիներ: Երկրում բացվել էր 6846 ընտրատեղամաս և ձևավորվել 1737 ընտրական հանձնաժողով: Քվեարկությանը մասնակցել են ոչ միայն պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս կազմող Էրբիլ, Սուլեյանիե և Դոհուկ նահանգների բնակիչները, այլև հարակից Քիրքուկ, Նայնավա և Սալահ-ադ-Դին նահանգների բնակիչները: