Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:
Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարել է փոխվարչապետերի հետ սեպտեմբերի 25-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ: «Ես այս հարցերի քննարկումը կշարունակեմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որը կկայանա Հայաստանում»,- ասել է Մեդվեդևը: ՌԴ վարչապետն այս մասին նշել է՝ արձագանքելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով խոսել է մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին: