Ավտոճանապարհային ծառայության ռուսաստանցի զինվորական մասնագետները կամուրջ են կառուցել Եփրատ գետի վրա՝ Սիրիայի հյուսիս - արեւելքի Դեյր Զոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռու:
Ռուս զինվորականները կամուրջ են կառուցել Եփրատի վրա՝ ռազմական տեխնիկայի փոխադրման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն կօգտագործվի գետի արեւելյան ափ ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի փոխադրման համար:
Փոքր քանդովի ավտոճանապարհային կամուրջը կառուցվել Է երկու օրից Էլ պակաս ժամանակամիջոցում՝ մշտական գնդակոծումների ներքո: Այս մասին լրագրողներին պատմել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ավտոճանապարհային ծառայության պետ Վլադիմիր Բուրովցեւը:
Կիրառվել են անօդաչու թռչող միջոցներ: Գետանցի ընդհանուր երկարությունը 210 մետր Է, թողունակությունն՝ օրական 8 հազար ավտոմեքենա:
Կառավարական զորքերը Դեյր Զորի մեծ մասն ազատագրել են սեպտեմբերի սկզբին: Ըստ որում «Իսլամական պետության» զինյալների հիմնական ուժերը շպրտվել են գետի արեւելյան ափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: