Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին Լևոն ԱԼթունյանի և ՀՀ առողջապահության ոլորտի մի խումբ պաշտոնատար անձանց հետ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամաշիր։
Վերոնիկա Սկվորցովան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք ծաղիկներ են խոնարհել եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև այցելել Ցեղասպանության թանգարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: Ծանոթանալով 1915 թվականի մեծ եղեռնի պատմությանը` Վերոնիկա Սկվորցովան Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետյալ գրառումը. «Ցնցված եմ, և մեծապես հուսով, որ մարդկությունն էլ երբեք չի կրկնի նման խելագարություն»: