Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 9:00-16:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց 2, 4, 4ա, 4բ, 4գ, 4վ, 6, 8, Հեքիմյան 9, 11, Ազատամարտիկների 29, 31, 33, 37, 37ա, 50, 50ա, 52, Արզանյան փակուղի 3, Արզանյան պուրակ 1ա, Մխիթար Գոշ 2, 4, 6, 8, 10, 10ա շենքերի և հիմնարկ--ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պլանային-պրոֆելակտիկ աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: