Artsakhpress

Քաղաքական

Կավանոյի և Սթեյերս. Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է նվազեցնել զինված հակամարտության վերսկսման հավանականությունը

Ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) պաշտոնական կայքը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Կավանոյի և Փոլ Սթեյերսի հոդվածը, որում մասնավորապես նշվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք բանակցությունները կարող են նվազեցնել երկու պետությունների միջև զինված հակամարտության վերսկսման հավանականությունը:

Կավանոյի և Սթեյերս. Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է նվազեցնել զինված հակամարտության վերսկսման հավանականությունը

Կավանոյի և Սթեյերս. Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է նվազեցնել զինված հակամարտության վերսկսման հավանականությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեղինակները միևնույն  ժամանակ նշում  են, որ դեռ անհայտ է մնում, թե արդյոք 2017 թվականին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք երկուսն էլ ներկա են եղել Նյու Յորքի գլխավոր վեհաժողովին, սակայն չեն հանդիպել:

«ԼՂ շուրջ բախումները ազդեցությունը կունենան ոչ միայն կողմերի, այլ ողջ Հարավային Կովկասի վրա։  Կարող է սկսվել փախստականների հոսք, որը լրջորեն կազդի հարևան Վրաստանի  վրա, որտեղ բնակվում են հայկական և ադրբեջանական փոքրամասնություններ: Բացի այդ, Վրաստանը բնական գազի առումով չափազանց կախվածություն ունի Ադրբեջանից: Բախումները կարող են խախտել շրջանի էներգափոխադրման ցանցը, որը ադրբեջանական ռեսուրսները Վրաստանի միջով տեղափոխում է Թուրքիա և դրա սահմաններից դուրս։

Հարավային Կովկասի անկայունությունը կխճճի Վաշինգտոնի արդեն իսկ լարված հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ։ Հակամարտությունում ռուսական բանակի ներգրավածությունը հակառակ ազդեցությունը կունենա  ռուսական ռևանշիզմը զսպելու ԱՄՆ-ի վաղեմի ջանքերի վրա:

ԼՂ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ջանքերը փակուղում են հայտնվել։  2016թ ապրիլից բախումներից հետո, երկու կողմերի քաղաքական դիրքորոշումն ավելի է կոշտացել՝ փոխզիջումային կարգավորման համար առաջարկելով խղճուկ տարբերակ։  Մինսկի խմբի համանախագահները այդ ժամանակ հանդիպեցին կողմերի հետ և առաջարկեցին վստահության և անվտանգության ուղղված միջոցառումներ, որոնք նպատակ ունեն նվազեցնել բռնության հավանականությունը։

Նման միջոցառումներից հատկանշական է երկուսը՝ ԵԱՀԿ դաշտային առաքելության անդամների թվի ավելացում ու սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ ստեղծելը։ Առաջարկն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, սակայն դրանցից ոչ մեկը չի իրականացվել։

Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական առաքելությունը 2017թ-ին  կենտրոնացված է Սարգսյանին և Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն։ Չնայած նման հանդիպումը ոչ միայն կնշանակի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց, այլ նաև այն կարող է կանխել վերսկսված բռնության վտանգը:

Մի շարք մտահոգությունների կան, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի վարչակազմի համար այս հակամարտությունը արդյոք առաջնահերթություն  է։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ օգոստոսին գրված նամակը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորկերին հանգեցրել է ենթադրությունների, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հատուկ ներկայացուցչի պաշտոնը կարող է կրճատվել Պետքարտուղարության սպասվող վերակազմավորման շրջանակում:

Անգամ եթե պաշտոնը պահպանվի, ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը հնարավոր է չառաջադրվի դեսպանի աստիճանի: ԱՄՆ ներկայացուցիչը իր ռուս և ֆրանսիացի գործընկերների համեմատ կլինի ակնհայտորեն ստորադասված դիրքում և կընկալվի որպես ազդանշան ԵԱՀԿ-ի շրջանակում կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի շահերի թուլացման և աջակցության նվազման մասին»,-նշված է հոդվածում:

Հոդվածում հեղինակները որպես հավելյալ գործողություններ ու տարբերակներ առաջարկում են, որպեսզի Մինսկի խմբի համանախագահները կողմերի վրա ճնշում գործադրեն հավելյալ միջոցառումներ իրականացնելու հարցում, որն էլ իր հերթին կհանգեցնի  շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի բռնությունների նվազման։ Նաև առաջարկվում է  հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների միջև տեխնիկական հարցերի վերաբերյալ  բանակցությունները։ Երկու պետությունների քաղաքացիական հասարակության միջև կապ հաստատվի։

«Եթե դիվանագիտական ճակատում մոտ ապագայում առաջընթացի հնարավորություն չկա, խաղաղության հաստատմանն ուղղված շատ նախաձեռնություններ պետք է ձեռնարկվեն միջազգային մտահոգությունն ընդգծելու, ռազմական գործողությունների վերսկսմանն ավելի լավ պատրաստվելու և խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացի տարածքն ընդլայնելու համար: Բարեբախտաբար, այդ գործողությունների մի մասն արդեն սկսվել է»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ եզրակացրել են Քերի Կավանոյը և Փոլ Սթեյերսը։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search