Artsakhpress

Տնտեսական

Մարտունու տեղամասում ծխախոտի տերևների մթերման հիմնական աշխատանքներն ընթացքի մեջ են

«Մասիս Տոբակո» ընկերության Մարտունու տեղամասում ծխախոտի տերևների մթերման հիմնական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մարտունու տեղամասում ծխախոտի տերևների մթերման հիմնական աշխատանքներն ընթացքի մեջ են

Մարտունու տեղամասում ծխախոտի տերևների մթերման հիմնական աշխատանքներն ընթացքի մեջ են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մասիս Տոբակո» ընկերության Մարտունու տեղամասի տեխնոլոգ Աշոտ Մխիթարյանն ասել է, որ մթերման աշխատանքները սկսվել են հուլիսի 24-ին, և այս պահի դրությամբ ընդունվել է 350 տոննա ծխախոտի տերև: 

«Ծխախոտի տերևների ընդունման գործընթացը շարունակվելու է մինչև դեկտեմբեր, իսկ առայժմ չորանոցում տեղի է ունենում հակավորում (տեսակավորում) և չորացած տերևների տեղափոխում գործարան: Այս տարի շրջանում մշակվել է 78 հա ցանքատարածություն: Հիմնական մշակությունն իրականացնում են անհատ ծխախոտագործներ, որոնց հետ դեռևս գարնանը նախօրոք կնքվել է պայմանագիր»,- ասել է Ա. Մխիթարյանը և ավելացրել, որ ծխախոտի մեկ կիլոգրամի գինը սահմանվել է 90 դրամ, ևս 10 դրամ ծխախոտագործին վճարում է կառավարությունը:

«Մինչև ծխախոտի տերևները չորանոց տեղափոխելը, աշխատանքն իրականացվում է մի քանի փուլերով: Նախապատրաստական աշխատանքներից հետո կատարվում է սածիլում, որը սկսվում է մայիսին և տևում մոտ մեկ ամիս, ապա՝ բույսի հիմնական մշակություն.  այդ գործընթացը շարունակվում է մինչև տերևների հասունանալը»,- ասել է Ա. Մխիթարյանը և ավելացրել, որ ներկայումս աճեցվում է միայն ծխախոտի «Վերջինյա» տեսակը, իսկ Արցախում եղանակային պայմանները բարենպաստ են ծխախոտի աճեցման համար:

Ներկայումս Մարտունու տեղամասի չորանոցում կա 42 աշխատող, որոնցից հիմնական են միայն 12-ը: Ա. Մխիթարյանը նշել է, որ կանանց համար նախատեսված է 80, իսկ տղամարդկանց համար՝ 85 հազար դրամ աշխատավարձ: Սահմանված ժամաքանակից դուրս աշխատելու դեպքում՝ տրամադրվում է նաև հավելավճար: Սակայն, ըստ մեր զրուցակցի, մթերման սեզոնին աշխատուժի խնդիր կա:

«Բացի Մարտունու բնակիչներից, աշխատողներ կան նաև շրջանի Գիշի, Խնուշինակ և Ճարտար համայնքներից: Նրանք նախատեսված տրանսպորտով ամեն օր գալիս են աշխատանքի»,- ասել է Ա. Մխիթարյանը:

Ընկերության Մարտունու տեղամասի կոորդինատոր Սլավիկ Հայրապետյանը նշել է, որ այս պահին դաշտերում ընթացող աշխատանքների ընթացքը կարելի է գնահատել բավարար, քանի որ մթերումն իրականացվում է նախատեսված ժամանակացույցի համաձայն:

Նա, ներկայացնելով անհատ ծխախոտագործ Ալյոշա Հայրապետյանին, նշել է, որ այս տարի վերջինս մշակել է 7 հա ցանքատարածություն: «Մեկ հա-ի չափով ստացվում է 25 տոննա բերք:

Եվ սա դրական ցուցանիշ է տարածաշրջանի համար»,- ասել է Ս. Հայրապետյանը և ավելացրել, որ անհատ ծխախոտագործը, տարիներ ի վեր, զբաղվում է ծխախոտի մշակմամբ և այսօր վարպետացել է այդ աշխատանքում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search