Վրաց-ռուսական սահմանին պայթյուն է տեղի ունեցել։
Պայթյուն՝ վրաց-ռուսական սահմանին. կա զոհ, վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը, փոխանցում է RIA Novosti-ն։
Պայթյունը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Եվս երկուսը ծանր այրվածքներ են ստացել։ Նշվում է, որ զոհն ու վիրավորները սահմանապահներ են։
Պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի բռնկման հետևանքով։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել։