Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող օգնել Իրաքյան Քրդստանին հարևան պետությունների կողմից տնտեսական շրջափակման դեպքում։
Պատժամիջոցների սահմանումից հետո Իրաքում քրդերն ուտելու ոչինչ չեն ունենա. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հենց բեռնատարները դադարեն ուղևորվել Հյուսիսային Իրաք, այնտեղ ուտելու ոչինչ չի լինի։ Ինչպե՞ս կարող է Իսրայելը նրանց ինչ-ո բան մատակարարել։ Խնդրեմ, թող փորձի»,-ասել է Էրդողանը։
Նախնական տվյալներով՝ երեկ Իրաքյան Քրդստանի անկախացման հարցով հանրաքվեին մասնակցած ընտրողերի 95 տոկոսը կողմ է արտահայտվել Բաղդադից ինքնավարության անջատմանը։