Արցախում իրականացվել է արևածաղկի 2200 հա ցանքս. բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ է:
Արցախում ընթացքի մեջ է արևածաղկի բերքահավաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը:
«Հատիկի համար հնձվել է 1573 հա, իսկ սիլոսի՝ 113 հա: Միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 13 ցենտներ, իսկ սիլոսի՝ 174,6 ց»,-նշել է Կ. Աղաջանյանը և հավելել, որ հաշվի առնելով տարվա խիստ չորային եղանակն անջրդի տարածքներում արևածաղկի բերքատվությունը ցածր է: