Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը 2-ական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 60 փոխանցումներից 85 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա խաղացողը 1 առանցքային փոխանցում է կատարել, 2 անգամ խլել է գնդակը: Նա կանոնները չի խախտել, նրա դեմ խախտել են 2 անգամ:
Մխիթարյանը ստացել է 8.15 գնահատականը, իսկ ամենաբարձրը գնահատվել է ֆրանսիացի Անտոնի Մարտիալը՝ 10:
Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Մոսկվայում հաղթել է 4:1 հաշվով, Մխիթարյանը խփել է անգլիական ակումբի չորրորդ գոլը եւ փոխարինվել է 60-րդ րոպեին: