Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրել:
Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,51 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով, աճել են 0,24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,55 դոլարի։