Չորս թուրք մտավորականի այցն Արցախ դարձել է Ադրբեջանում հետաքննության առիթ։
Բաքուն հետախուզում է հայտարարել Արցախ այցելած 4 թուրք մտավորականի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել Թուրքիայի քաղաքացի, գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ և միջազգային հետախուզում հայտարարել։ Նրանց ձերբակալության համար Բաքուն դիմել է Թուրքիային։
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու մեջ»: