Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շաֆերը հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր այն պահանջները, որոնք կապված կլինեն «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կալանավորման հետ, անհաջողությամբ են պսակվելու։
Գերմանիան չի հանձնի Թուրքիային «Cumhuriyet» թերթի նախկին խմբագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջանկյալ նշենք, որ Դյունդարը այժմ բնակվում է Գերմանիայում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին գերմանացի պաշտոնյան հայտարարել է հերթական մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ։
Նրա խոսքերով, իրենք ուշադրություն չեն դարձնելու Դյունդարի վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջներին և հրամաններին. «Կալանավորման հետ կապված այդ տեսակ հրամաններին Գերմանիան ուշադրություն չի դարձնելու, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է նա կալանավորվելու»։
Թուրքիան նաև պահանջել էր, որ Դյունդարը ներառվի Ինտերպոլ միջազգային հետախուզության «կարմիր ցուցակում»։
Աղբյուրը հիշեցնում է, Ջան Դունդարը Թուրքիայի կողմից մեղադրվում է «ահաբեկչության անդամ լինելու մեջ»։
Ավելի վաղ Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Դունդարի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել և պահանջել, որ Գերմանիան Դյունդարին արտահանձնի Թուրքիային։