Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, սահմանին մշտադիտարկումն ընդլայնելու եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայելու առաջարկությունը։
Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությունը. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: «Թիլերսոնի կողմից մատնաշված խնդիրները շատ կարևոր են նախ և առաջ այն առումով, որ Միացյալ նահանգները շարունակում է ակտիվ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և փարատում է բոլոր այն մտահոգություններն ու շահարկումները, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դ. Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղարի կարծիքով, եթե գործընթացն այդպես զարգանա, ապա այն կարող է լավ հիմք ստեղծել բանակցություններում հաջողություններ ունենալու համար: